երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն՝ զինվորական մեքենաները զինվորների գումարով վերանորոգելու մասին հրապարակման վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն՝ զինվորական մեքենաները զինվորների գումարով վերանորոգելու մասին հրապարակման վերաբերյալ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինվորական մեքենաները զինվորների գումարով վերանորոգելու մասին հրապարակման վերաբերյալ:

«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:

Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ համացանցում հրապարակում էր հայտնվել, որում ասվում էր, որ զինվորներն իրենց միջոցներով են վերանորոգում զինվորական մեքենաները:

  • Կիսվել: