շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, ծիծաղեցինք. Աննա Հակոբյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի տեղափոխված կանանց հետ

Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, ծիծաղեցինք. Աննա Հակոբյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի տեղափոխված կանանց հետ

Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

՛՛Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր: Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը:
 
Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: