հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Հակոբյանը

Զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Հակոբյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Հակոբյանը: Այս մասին hաղորդում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

«Ճանաչեք մեր Հերոսներին: Խոր ցավով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մեր հերոսների շարքին է միացել նաև ջրագնդակի Հայաստանի ազգային հավաքականի մարզիկներից մեկը՝ Հակոբյան Հենրիկը։ Լուսավոր, ընկերասեր, խելացի, բոլորին միշտ հասնող երիտասարդ։ Մենք հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում։ Մենք բոոլորս պարտական ենք Հենրիկի և իր պես հերոս տղաներին։ Հոգիդ հանգչի խաղաղությամբ, մեր հերո՛ս Հենրիկ»,- ասվում է ֆեդերացիայի ցավակցական ուղերձում:

 

 
 

  • Կիսվել: