երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում

Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում

ԱՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում:
 
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1526 աճյուն:
 
Նախնական տվյալներով՝ 26-ը քաղաքացիական անձինք են:

  • Կիսվել: