Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 478.7 մլն դրամ. Արցախի Ֆիննախ
Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2019թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 6-ը1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 478.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: