ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 49.1 մլն դրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 49.1 մլն դրամ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2020թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 49.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

  • Կիսվել: