շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսվել Արցախի որոշ բնակավայրերում

Զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսվել Արցախի որոշ բնակավայրերում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում:

«Որպես կանոն, հայտնաբերված ռազմամթերքն ըստ անհրաժեշտության կվնասազերծվի տեղում, կամ կտեղափոխվի անվտանգ վայր:

Տեղեկատու հեռախոս՝ 911, 101,112 կամ 047 94 09 11»,- հայտնում են ծառայությունից։

  • Կիսվել: