հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ժնևում անցկացվելու են Արցախյան հարցով առաջին բանակցությունները

Ժնևում անցկացվելու են Արցախյան հարցով առաջին բանակցությունները

Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ վաղը Ժնևում անցկացվելու են Արցախյան հարցով առաջին բանակցությունները։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ բանակցությունները կկայանան Հինգշաբթի Ժնեւում եւ հոկտեմբերի 12 -ին ՝ Մոսկվայում։

"Մենք ամենօրյա շփման մեջ ենք գտնվում միմյանց հետ (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ - խմբ.), այս պահին դա հաջողությամբ չի պսակվել։ Վաղը հանդիպումներ կլինեն Ժնևում, իսկ հետո այլ հանդիպումներ՝ երկուշաբթի՝ Մոսկվայում", - ասել Է Լե Դրիանը ՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի Միջազգային գործերի հանձնաժողովի անդամների առջև։

Ֆրանսիացի նախարարը հույս է հայտնել, որ կհաջողվի կողմերի միջեւ բանակցությունների վերսկսման հասնել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: