կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ժենգյալով հաց». The Michelin Guide-ի միակ հայկական ռեստորանը Ամերիկայում

«Ժենգյալով հաց». The Michelin Guide-ի միակ հայկական ռեստորանը Ամերիկայում

Արցախի ամենահայտնի ուտեստի՝ ժենգյալով հացի գլենդելյան համանուն ռեստորանը ներառվել է The Michelin Guide-ում։

«Ժենգլյալով հաց»-ը Michelen-ի վարկանիշային ցանկում հայտնված միակ հայկական ռեստորանն է ԱՄՆ-ից:

Աշխարհի ամենահեղինակավոր ռեստորանային ուղեցույցն արցախյան սեղանի զարդը ներկայացնում է որպես հայկական խոհարարական ավանդույթների վրա հիմնված ուտեստ՝ պատրաստված «բարակ լավաշ հացով փաթաթված թարմ կանաչեղենից»։

Կնձմնձուկ, խազազ, ճռճռոկ, կինձ, թրթնջուկ ․․․ ամերիկացիների համար շուրջ երկու տասնյակ արտասովոր անուններով կանաչիներից պատրաստված ժենգլյալով հացը Արցախի այցեքարտն է։ Բայց ավելի քան յոթ ամիս շարունակվող շրջափակման, վառելիքի, առաջին անհրաժեշտության սննդի, այդ թվում՝ ալյուրի խիստ սղության պատճառով այն այսօր հազվադեպ է հայտնվում պաշարված արցախցիների սեղանին։

  • Կիսվել: