հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ժամը 20:00-ից Արցախ-ՀՀ կապն իրականացվում է նոր երթուղով (տեսանյութ)

Ժամը 20:00-ից Արցախ-ՀՀ կապն իրականացվում է նոր երթուղով (տեսանյութ)

ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում կայացված որոշման համաձայն` օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացվում է նոր երթուղով։

Այսօր նոր ճանապարհով երթեւեկել են Արցախի հանրային հեռուստատեսության մեր գործընկերները։
 
Ավելի քան 21 կմ երկարությամբ և 11 մետր լայնությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ շենով, շարունակվում՝ դեպի Հին շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։
 
Այնուհետեւ նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից կշարունակվի դեպի Տեղ և կմիանա Գորիս տանող մայրուղուն։
 
Մինչև հայաստանյան հատվածում հիմնական ճանապարհի կառուցումը,  Արցախ-Հայաստան ճանապարհային կապը կգործի  4,7 կիլոմետրանոց արդեն  ասֆալտապատ հատվածով, որը շրջանցելով Աղավնոն,  միանում  է Ստեփանակերտ- Գորիս մայրուղուն։

  • Կիսվել: