շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան. Բաղդասարյան

Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան. Բաղդասարյան

Սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 74 400 անձ: Նրանցից մոտ 55 248-ը հաշվառված է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հակարիի կամուրջը նույն ժամի տվյալներով հատել է 15535 տրանսպորտային միջոց։ 

17 153 անձ օգտվել է Կառավարության տրամադրած կեցավայրերից. Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում` 3665, Արմավիրի մարզում` 1231, Գեղարքունիքում` 1542, Կոտայքում` 4156, Լոռիում` 663, Սյունիքում` 1958, Տավուշում` 797, Վայոց ձորում՝ 1070, Շիրակի մարզում՝ 783:

Այս պահի դրությամբ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում բուժում է ստանում 342 բուժառու։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը՝ նորածին։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր հերթին հավելեց, որ հաշվառված անձանցից 26,575-ը արական սեռի են, 28,670-ը՝ իգական։ Հաշվառված անձանց շրջանում կա 1172 հաշմանդամություն ունեցող անձ և 133 հղի կին։

 

  • Կիսվել: