չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ժամանակավոր կհոսանքազրկվեն Ստեփանակերտի որոշ հասցեներ

Ժամանակավոր կհոսանքազրկվեն Ստեփանակերտի որոշ հասցեներ

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար հոկտեմբերի 4-ին կհոսանքազրկվեն Ստեփանակերտ մի շարք հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկություններ:

Ինչպես տեղեկացրել են «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությունից՝ հոկտեմբերի 4-ին ժամը 14:00-18:00-ը կդադարեցվի Ստեփանակերտի ներքոնշյալ հասցեների բոլոր հանրային բաժանորդների ու հիմնարկ -ձեռնարկությունների էներգամատակարարումը՝ Առաքելյան 1 փակ. 1,2 փակ 2ա-20,25, Թումանյան 4, 5, 7, 17, 84 Տ.Մեծի 12ա-42ա սեփական տները, Նոր Արեշ 60-62, ՌՀԿ սեփական տները, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության շենքը, «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպետիկական կենտրոն», «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն»,«Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ները, «Արցախգազ», «ԱՐ ՏՈԲԱԿՈ», «Էռմի», «Ստեփանակերտի արտադրական կոմբինատ», «Ջրմուղ կոյուղի» թիվ 2 քաղ. պոմպակայան , «Արցախանտառ» , «Ագրոսերվիս» ՓԲԸ-ները, «Կառավայ», «Էլիտ գրուպ», «Հայր և որդի Գասպարյաններ», «Եվրոստրոյ» ՍՊԸ-ները:

  • Կիսվել: