շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ժամանակ»․ Քոչարյանի աջակիցներն իրենց ամբողջությամբ նվիրել են  Վիտալի Բալասանյանի քարոզչությանը

«Ժամանակ»․ Քոչարյանի աջակիցներն իրենց ամբողջությամբ նվիրել են Վիտալի Բալասանյանի քարոզչությանը

«Ժամանակ»թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների վերջին մեկ-մեկուկես ամսվա պասիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ բոլոր ուժերն ու ռեսուրսները ուղղվել են Արցախի Հանրապետություն: Քոչարյանի աջակիցները իրենց ամբողջությամբ նվիրել են նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի քարոզչությանը՝ համարելով, որ սա ևս հանուն Քոչարյանի ազատության մղվող պայքարի մի մասն է: Չնայած արդեն կայուն համոզմունք է ձևավորվում, որ այս մարտը ևս տանուլ է  տրված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: