շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ժամանակ է գալու՝ ներկա իշխանությունը ծնկաչոք ներողություն է խնդրելու․ Անաստաս Իսրայելյան

Ժամանակ է գալու՝ ներկա իշխանությունը ծնկաչոք ներողություն է խնդրելու․ Անաստաս Իսրայելյան

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ ժամանակ է գալու՝ ներկա իշխանությունը ծնկաչոք ներողություն է խնդրելու, բայց մենք ենք ստիպելու այդ ներողությունը խնդրի, մենք ենք պատժելու, դավաճանին որ չպատժենք՝ նորից նոր դավաճաններ են ծնվելու, նոր դավաճանություններ են ծնվելու»,- այսօր Եռաբլուրում ասել է «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը։

«Այս ձևի ցավը, վիշտը, որ ժողովրդի գլխին է բերել՝ անպատասխան չի մնալու, ժամանակի հարց է, կգա այդ ժամանակը, բոլորի հարցերի պատասխանները լինելու են, ու այն ձևի, ինչպիսին իրենք արժանի են»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: