ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Զանգելանը կդառնա ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը․ այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները»․ Ալիև

«Զանգելանը կդառնա ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը․ այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները»․ Ալիև

Զանգելանը կդառնա ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը։ Այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները: Այս մասին շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հետևաբար, այս շրջանը, այս տարածաշրջանը հրաշալի ապագա ունի։ Ամբողջ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ապագան նույնքան պայծառ կլինի։ Դրա հաստատումն է  այսօրվա իրականությունը՝ մեր կառուցած քաղաքներով և գյուղերով»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ, որտեղ հայտարարել է, որ կառուցում են «նոր, գեղեցիկ կյանք»:

  • Կիսվել: