ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զախարովան մեկնաբանել է արցախյան վերջին միջադեպերը

Զախարովան մեկնաբանել է արցախյան վերջին միջադեպերը

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպին, երբ նոյեմբերի 13-ին քաղաքացին Շուշիի պաշտպանական հենակետի մոտ նռնակ էր նետել ադրբեջանցիների ուղղությամբ

Բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից Արցախի խաղաղ բնակիչ էր սպանվել:

Զախարովան նշել է, որ Մոսկվան աշխատում է յուրաքանչյուր կոնկրետ երկրի հետ ինչպես երկկողմ խողովակներով, այնպես էլ կոլեկտիվ հանդիպումների ընթացքում:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուստի կողմերին կոչ ենք անում զուսպ լինել ու թույլ չտալ, որ իրադարձություններն այդպես զարգանան։ Ոչ բոլոր գնահատականներ ենք հրապարակային տալիս: Շատ բաներ, որոնք ասվում են, կողմերին են ասվում։ Ելնում ենք այն բանից, թե ինչն ավելի արդյունավետ կլինի այս կամ այն իրավիճակում՛՛։

 

 

  • Կիսվել: