հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ըստ ներկայացված հայտերի` Արցախում ավելի քան 80 բնակելի տուն է գազաֆիկացվել

Ըստ ներկայացված հայտերի` Արցախում ավելի քան 80 բնակելի տուն է գազաֆիկացվել

Գազամատակարարման ծրագրով` ավարտման փուլում են Արեշ և Աջափնյակ թաղամասերի միջին ճնշման գազատարների կառուցման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Պատվիրված են ցածր ճնշման գազատարների կառուցման նախագծերը: Շրջվարչակազմերի կողմից ներկայացված հայտերով` գազաֆիկացվել են ավելի քան 80 բնակելի տներ: Ջեռուցման համակարգերի արդիականացման ծրագրով` իրականացվել է Ստեփանակերտ քաղաքի համար 4 դպրոցի, Գիշի և Այգեստան համայնքների մանկապարտեզների, Աշան, Խաչեն և Խնձրիստան համայնքների դպրոցների կաթսայատների տեխնոլոգիական սարքավորումների վերանորոգումը», - նշել է Ա. Սարգսյանը

  • Կիսվել: