շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են 1 մլրդ 825.3 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են 1 մլրդ 825.3 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 9,325.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 7,500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 24.3 տոկոսով կամ 1,825.3 մլն դրամով:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից։ Ըստ աղբյուրի՝ Հավաքագրված եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերակատարվել են 95 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 4,543.3 մլն դրամ:
 
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 7,247.6 մլն դրամը կամ 77.7 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին մարտ ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ 15.8 մլն դրամ գումարի չափով:

  • Կիսվել: