երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Yandex-ը քարտեզների վրա սկսել է նշել Ստեփանակերտի փողոցների նաև ադրբեջանական անունները

Yandex-ը քարտեզների վրա սկսել է նշել Ստեփանակերտի փողոցների նաև ադրբեջանական անունները

Yandex.Maps ծառայությունը կրկնօրինակել է Լեռնային Ղարաբաղի գլխավոր քաղաք Ստեփանակերտի որոշ փողոցների անուններ, և այժմ հայկական անունների հետ մեկտեղ տրվում են ադրբեջանականները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի սկզբին քարտեզներում անունները տրվել են միայն հայերեն տարբերակով։ Այժմ դրանք նշված են «ադրբեջանական անուն/հայկական անուն» ձևաչափով։ Քաղաքի գլխավոր փողոցն այժմ կոչվում է Ադրբեջանի պողոտա/ Ազատամարտիկների և այլն։

Նշվում է, որ ԼՂ այլ քաղաքներում ևս նման իրավիճակ է նկատվում. փողոցներ են վերանվանվել Մարտակերտում, Մարտունիում և այլ բնակավայրերում։

  • Կիսվել: