ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ․ նրանցից մեկը մահացել է

Վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ․ նրանցից մեկը մահացել է

Հունիսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: