ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սամվել Բաբայանը՝ 44-օրյա պատերազմում իր մասնակցության մասին (տեսանյութ)

Սամվել Բաբայանը՝ 44-օրյա պատերազմում իր մասնակցության մասին (տեսանյութ)

Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սսմվել Բաբայանը ԱՀ խորհրդարանում երեկ իր տեսակետներն է ներկայացրել պատերազմի, դրա ելքի, երկրում ստեղծված իրավիճակի շուրջ։

«Էս պարտությունը վաղուց ա գալիս․ ես նամակ եմ գրել, որ Ադրբեջանը զինվում ա՝ գործարաններ ա կառուցում, նոր զենք ա առնում, ստեղծում ա բանակ․․․, մի հատ կանգ առեք, նստենք, քննարկենք, թե ինչ ճանապարհ ենք ընտրում։ Չե՛նք արել»,- Արցախի հանրապետության քաղաքական և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայկական 2 հանրապետություններում և նրանց շուրջ ստեղծված իրավիճակից, ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ իր դերակատարությանը, նա ասել է․ «Всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել, թե ոնց կարելի է էդ տարածքն ազատագրել և փակել։ Էն թյուրիմացությունը՝ թե Բաբայանը որոշեց, Բաբայանն ասեց․ ոչ մի բան չի ասում, որովհետև խորհրդական ես դու, նախագահի կողմից գործուղված՝ էդ խորացված բունկերը, որտեղ ձեր շտաբն ա եղել․․․ խորհուրդ ես տալիս, հետո նախագահին զեկուցում ես իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Վե՛րջ։ Քո բոլոր ֆունկցիաները դրանից հետո ավարտված է»,- մանրամասնել է Բաբայանը։ Հարցին, թե փորձե՞լ է ներկայացվող ռազմավարությունը քննարկել Արցախի նախկին ղեկավարների հետ, Ս․ Բաբայանն արձագանքել է՝ «Նրանք ասելիք չունեն»։ 

Տեսանյութն՝ Արցախի հանրային հեռուսատատեսության։

  • Կիսվել: