չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Վրանը հանեք, արցախցիների 50-հազարական դրամները 1 ամիս կտանք. կառավարությունը այս պայմանը դրեց

Վրանը հանեք, արցախցիների 50-հազարական դրամները 1 ամիս կտանք. կառավարությունը այս պայմանը դրեց

«Երեկ հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, նրանք պատրաստակամություն են հայտնել ևս մեկ ամսով երկարաձգել արցախցիներին տրվող 50 հազար դրամ աջակցությունը, բայց պայմանով, որ պետք է վրանը հանենք»։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

«Այսօր խորհրդի անունից պատասխանել ենք նրան, որ նպատակահարմար չենք գտնում, հատկապես որ բազմաթիվ արցախցիներ գալիս են այստեղ, շփվում ենք, նրանց կարծիքներն ենք լսում։ Փորձելու ենք մինչև ամսի 15-ը հանդիպումներ կազմակերպել Արցախյան և Հայաստանյան քաղաքական ուժերի հետ, որոնք կհամախմբվեն մեր օրակարգի շուրջ։ Դրանից հետո հայտարարելու ենք մեր հանրահավաքի օրվա մասին, և եթե նախքան այդ կառավարությունն իր դիրքորոշումյը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների»,–հավելեց նա։

Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ հանդիպման ընթացքում առաջարկ է եղել նաև բնակարանային ապահովման ծրագիրը քննարկելու համար փորձագիտական խումբ ստեղծելու վերաբերյալ։ Արցախցիները փոխվարչապետին առաջարկել են աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև տարեվերջ։

 

  • Կիսվել: