կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԿԽՄԿ ԼՂ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ

Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԿԽՄԿ ԼՂ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ

Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են հետպատերազմյան շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: