հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբ

Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբ

Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի եղբոր Արվիդ Ղուլյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Ձեր եղբոր՝ Արվիդ Վլադիմիրի Ղուլյանի անժամանակ մահվան մասին:

Արվիդ Ղուլյանը երկար տարիներ ղեկավարել է Ասկերանի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժինը, նշանակալի ներդրում ունեցել շրջանում պետական գյուղատնտեսական ծրագրերի մշակման և իրականացման գործում։

Հանրությունը և պետությունը բարձր են գնահատել Արվիդ Ղուլյանի կատարած արդյունավետ մասնագիտական գործունեությունը։

Ցավակցում եմ Ձեզ և Արվիդ Ղուլյանի ընտանիքի անդամներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, մաղթում ուժ և տոկունություն»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: