շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վերջին 1 շաբաթվա ընթացքում հիվանդանոցներից առողջացումով 80 արցախցի է դուրս գրվել

Վերջին 1 շաբաթվա ընթացքում հիվանդանոցներից առողջացումով 80 արցախցի է դուրս գրվել

Արցախում տեղի ունեցած բենզինի պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով տուժած 167 քաղաքացի դեռևս շարունակում է իր ստացիոնալ բուժումը, որոնցից 26-ի վիճակը գտնվում է ծանր, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Փոխնախարարը մանրամասնեց, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում է հիվանդանոցներից առողջացումով 80 բուժառու դուրս գրվել։

Միևնույն ժամանակ նաև  հավելել, որ 19 արցախցի էլ շարունակում է  բուժումը արտասահմանյան բուժհաստատություններում։

«Առ այսօր բժշկական կենտրոններում հաշվառվել են 38,102 պացիենտ։ Բացի անհատական այցերի միջոցով գրանցումներ կատարելուց, գրանցումները կատարվում են նաև մոբիլ թիմերի միջոցով»,- մանրամասնեց նա։

  • Կիսվել: