շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վերին Հոռաթաղ համայնքը մանկապարտեզ կունենա

Վերին Հոռաթաղ համայնքը մանկապարտեզ կունենա

ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքը նոր մանկապարտեզ կունենա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերին Հոռաթաղի համայնքի ղեկավար Գրիշա Մարտիրոսյանը:

«Մանկապարտեզի համար նախատեսված շենքն ընթացիկ տարում պետք է ձևափոխվի և վերանորոգվի: Այն ձեռք է բերվել վերջերս` պետական միջոցներով: Համայնքում 70-ից ավելի մանկապարտեզի ենթակա երեխաներ կան», - նշել է Գ. Մարտիրոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմից հետո տեղահանված 13 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 44 բնակչով: «Պատերազմի հետևանքով համայնքում մեկ տուն է վնասվել, որը պետական աջակցությամբ կվերանորոգվի: Սպորտդահլիճի շինարարությունը այս տարի կշարունակվի «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության կողմից:

Նախատեսվում է նոր ջրագիծ կառուցել», - ասել է Գ. Մարտիրոսյանը և հավելել, որ համայնքապետարանը ևս վերանորոգման կարիք ունի:

  • Կիսվել: