հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13 չափահաս բուժառուներից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13 չափահաս բուժառուներից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են

9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:

Արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
 
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
 
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: