կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերակառուցվել է Ծովատեղի համայնքային կենտրոնը (լուսանկարներ)

Վերակառուցվել է Ծովատեղի համայնքային կենտրոնը (լուսանկարներ)

ԱՄՆ «Հայ բժշկական» հիմնադրամի, Շվեյցարիայի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» առատաձեռն աջակցությամբ և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ վերակառուցվել է ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի համայնքային կենտրոնը, որտեղ տեղակայված են նաև բուժկետն ու ակումբը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Աբրահամյանն ասել է, որ համայնքային կենտրոնը տեղակայվել է նախկին գյուղական սովետի շենքում։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«1990-ական թվականներից սկսած՝ համայնքային կենտրոնում գործում են նաև ակումբն ու բուժկետը. շենքը գտնվում էր վատթար վիճակում,և, իրոք, վերանորոգման կարիք կար:

Աշխատանքները սկսվել են անցած տարվա հոկտեմբերի վերջին»,-նշել է համայնքապետը՝ շնորհակալություն հայտնելով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` շնորհակալ նախաձեռնության համար:

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Բեդյանը մեզ հետ զրույցում նշել է, որ հիմնադրամը, 44-օրյա պատերազմից հետո համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, որոշել է Մարտունու շրջանի Հերհեր և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: «Մեկ տարի առաջ եկել էինք Ծովատեղ՝ այս պատմական համայնք, և սնունդ էինք բաժանում բնակիչներին։ Իսկ այսօր շատ ուրախ ենք տեսնել, որ լավ ապրելու համար բոլոր պայմանները գրեթե ապահովված են, բնակիչներն ապրում են իրենց բնականոն կյանքով»,-ընդգծել է Գ. Բեդյանը և տեղեկացրել, որ առաջիկայում կընդլայնեն իրենց բարեգործական ծրագրերի շրջանակը Մարտունու շրջանի մի շարք այլ համայնքներում:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՄՆ «Հայ բժշկական» հիմնադրամի բժիշկ Անուշ Սահակյանն էլ իր հերթին նշել է, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը նպատակ ունի թարմացնելու Մարտունու շրջանի շուրջ 30 բուժկետների բժշկական սարքավորումները, գործիքները, ինչպես նաև իրականացնելու բժիշկների ու բուժքույրերի փորձի փոխանակում:

 

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: