չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերականգնված պետականությունը մեր հայրենիքում մեր ձեռքով մեր ճակատագիրը կերտելու հնարավորություն ընձեռնեց. Արտակ Բեգլարյան

Վերականգնված պետականությունը մեր հայրենիքում մեր ձեռքով մեր ճակատագիրը կերտելու հնարավորություն ընձեռնեց. Արտակ Բեգլարյան

104 տարի է անցել Հայաստանի առաջին անկախացումից: 1918 թվականի մայիսը հաղթանակի ամիս էր։

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի  առաջին Հանրապետության   օրվա առթիվ Ստեփանակերտում հարգանքի տուրք մատուցեցին հայոց երկու պետականությունների կերտման գործում իրենց ներդրումն ունեցած նվիրյալների հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց` Հայաստանի առաջին Հանրապետության օրը հայ ժողովրդին վերստին հիշեցնում է, թե ինչ մեխանիզմով ենք վերականգնել մեր պետականությունը:
 
«Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից` բազում զրկանքներ, կորուստներ ենք ունեցել: Այն վերականգնելուց հետո գոնե մասամբ կարողացել ենք  հաղթահարել այդ դժվարությունները, զրկանքները և սեփական իրավունքները, ազատությունները պաշտպանել սեփական հայրենիքում` կերտելով մեր ճակատագիրը մեր իսկ ձեռքով»,-ընդգծեց պետնախարարը:
 

  • Կիսվել: