ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա. պետնախարար

Վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա. պետնախարար

Արցախի եւ Հայաստանի ֆինանսական համակարգերը մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում։ Այս մասին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա: 

«Այսինքն Արցախում գործում են ՀՀ բանկերի մասնաճյուղերը եւ դրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով: Այդ առումով մենք մեկ դաշտում ենք գտնվում:

Երկրորդ, պետական վարկավորման կառույցների միջոցով, այսինքն, օրինակ Արցախի ներդրումային հիմնադրամի, Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի կողմից վարկավորման դեպքում մենք այդ որոշումն արդեն ընդունել ենք եւ հնարավորություն ենք ստեղծել մեր տնտեսվարող սուբյեկտներին վարկային արձակուրդից օգտվելու համար»,-ընդգծեց պետնախարարը:

 

  • Կիսվել: