չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վառելանյութը տրամադրվում է կենտրոնացված կարգով՝ նպատակաուղղվելով կենսական նշանակության կարիքների ապահովմանը.մատակարար ընկերության տնօրեն

Վառելանյութը տրամադրվում է կենտրոնացված կարգով՝ նպատակաուղղվելով կենսական նշանակության կարիքների ապահովմանը.մատակարար ընկերության տնօրեն

Արդբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի վերահսկողությամբ լցակայաններում վառելանյութը տրամադրվում է կենտրոնացված կարգով՝ ըստ նախանշված առաջանահերթությունների:

Այս մասին «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ տնօրեն Կարմեն Ասլանյանը:
 
«Վերահսկողությունն իրականացնում ենք օպերատիվ շտաբի, ոստիկանության հետ միասին: Նախօրոք ներկայացված հայտերն ուսումնասիրելուց հետո շտաբի կողմից տրվում են կտրոններ, ըստ որի համապատասխան անհատ ձեռներեցը, հիմնարկ-ձեռնարկությունները բենզալցակայանից ստանում են վառելանյութի չափաբաժինը: Ունենք որոշակի պաշար, որը կենտրոնացված կարգով տնօրինելու համար համագործակցում ենք օպերատիվ շտաբի հետ, որպեսզի կարողանանք մեր բնակիչների կենսական նշանակության կարիքներն ապահովել (սնունդ, վառելիք, բժշկական ծառայություն, փրկարար ծառայություն):
 
Վառելանյութ ստանում են բժշկական կենտրոնները, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, ոստիկանությունը, հացի փռերը, պարենային սպասարկում իրականացնող կազմակերպությունները»-ասել է վառելանյութի մատակարար ընկերության տնօրենը՝ հավելելով, որ իրենց լցակայանում կրկին կազմակերպված կարգով իրականացվում է նաև կենցաղային օգտագործման գազաբալոնների լիցքավորում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: