հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն

Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
 
Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են:
 
Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:
 
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: 

  • Կիսվել: