ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն:

Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

 

  • Կիսվել: