շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:Այսպես, վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:

  • Կիսվել: