երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վալերի Բուայեն Մակրոնին կոչ է արել միջամտել Արցախում ստեղծված իրավիճակին

Վալերի Բուայեն Մակրոնին կոչ է արել միջամտել Արցախում ստեղծված իրավիճակին

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի նախագահին կոչ է արել միջամտել Հայաստանից ու աշխարհից կտրված Արցախում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված իրավիճակին։

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Բախվելով Արցախում տիրող դրամատիկ իրավիճակին եւ մեր հայ դաշնակիցներին սպառնացող վտանգին՝ եւս մեկ անգամ խնդրում եմ երկրի ղեկավարին միջամտել։ Հանուն մեր արժեքների, որոնց համար մենք պաշտպանում ենք Ուկրաինային, մենք պետք է փրկենք հայերին՛՛:

  • Կիսվել: