երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել իր ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել իր ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում: 

՛՛Տղամարդուն դիմավորեցին մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն տրվեց կապ հաստատել իր ընտանիքի հետ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

  • Կիսվել: