ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը կմեկնարկի Արցախի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքը

Վաղը կմեկնարկի Արցախի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքը

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում կգումարվի նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Առաջին նստաշրջանի օրակարգը կանոնակարգված է օրենքով և ներառում է հետևյալ հարցերը՝

1.     Հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2.    Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3.    Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն.

4.    Մշտական հանձնաժողովների ստեղծում.

5.    Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:

  • Կիսվել: