կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Վաղը Արցախի կառավարությունում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ևս երեք նախարար. աղբյուր

Վաղը Արցախի կառավարությունում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ևս երեք նախարար. աղբյուր

Վաղը Արցախի կառավարության կազմում տեղի կունենան նոր պաշտոնանկություններ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Արցախի իշխանական օղակներում իր աղբյուրները, իրենց պաշտոններին մասնավորապես հրաժեշտ կտան առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը։

Նշենք, որ քիչ առաջ իր պաշտոնանության մասին հայտնեց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
 
Ինչպես տեղեկացրեց InfoPort.am-ի աղբյուրը՝ պաշտոնանկությունները կառավարության անդամների համար եղել են անակնկալ։ Այս պահին նախարարների թափուր պաշտոնների հավակնորդների անուններ չեն շրջանառվում։
 
Հիշեցնենք, որ օրերս Արցախի պետնախարար նշանակվեց Ռուբեն Վարդանյանը, ով փորձում է սեփական կադրային քաղաքականություն իրականացնել կառավարությունում։
 

  • Կիսվել: