երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վաղաժամկետ դադարել են ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

Վաղաժամկետ դադարել են ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Ավելի վաղ` մայիսի 25-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահրամ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությամբ։

  • Կիսվել: