ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում վաղ առավոտից ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքները վերսկսվել են

Արցախում վաղ առավոտից ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքները վերսկսվել են

Արցախի տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով՝ մարտի 19-ի վաղ առավոտից իրականացվող ձնամքարման աշխատանքները շարունակվել են մինչև ուշ գիշեր և մի քանի ժամ դադարից հետո այսօր վաղ առավոտից վերսկսվել, հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից։

Ձնամաքրման և աղցանման աշխատանքներն իրականացվում են բոլոր ուղղություններով՝ Ստեփանակերտ - Բերձոր միջպետական մայրուղում և շրջանները մայրաքաղաքին կապող ներպետական ավտոճանապարհներին։

Աշխատանքներն իրականացնում են «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունները։

"Հաշվի առնելով հանրապետության տարածքում վերջին շրջանի համեմատ ձյան աննախադեպ առատ տեղումները և ճանապարհային երթևեկության համար ստեղծված անհարմարություններն ու խոչընդոտները` հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, մինչ ճանապարհամաքրման աշխատանքների արդյունքում անվտանգ երթևեկության համար բավարար իրավիճակ կապահովվի",- հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից։

  • Կիսվել: