երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուժերի գերլարմամբ պետք է աշխատենք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում լուծելու ԼՂ հիմնախնդիրը. Միրզոյան

Ուժերի գերլարմամբ պետք է աշխատենք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում լուծելու ԼՂ հիմնախնդիրը. Միրզոյան

Ուժերի գերլարմամբ պետք է աշխատենք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում լուծելու ԼՂ հիմնախնդիրը: Այս մասին Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ՄԱԿ-ին, Հայաստանի անդամակցության և Դիվանագետի օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակիր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը, մասնավորապես, նշել է. ՛՛44-օրյա պատերազմից հետո, այսօր ստեղծված իրավիճակում, երբ աշխարհը արագորեն փոխվում է, և Հայաստանի առաջ ծառացած են լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարծում եմ՝ մենք, հարգելի դիվանագետներ և գործընկերներ, պարտավոր ենք նախ և առաջ բացել մեր միտքը, ապա և աշխատել ուժերի գերլարմամբ և ծայրահեղ կարգապահությամբ՝ Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրը վերականգնելու, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն կառուցելու, դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները ավելի խորացնելու, մյուսների հետ մեր ունեցած խնդիրները արժանապատվորեն հարթելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նրա մանդատի ներքո և բոլորին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու, մեր ինքնիշխանությունը ամրապնդելու, ընդհանուր առմամբ մեր Հայրենիքի կենսական շահերը սպասարկելու, նրան իսկապես ծառայելու համար՛՛:

 

 

 

  • Կիսվել: