երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուրարտուն կոչ է անում ՀՖՖ-ին և ՀՊԼ ակումբներին միանալ արցախահայերին օգնելու իր նախաձեռնությանը

Ուրարտուն կոչ է անում ՀՖՖ-ին և ՀՊԼ ակումբներին միանալ արցախահայերին օգնելու իր նախաձեռնությանը

«Ուրարտուն» հայտարարել է արցախահայերին օգնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին և կոչ է արել ՀՖՖ-ին ու ՀՊԼ-ին միանալ իրենց:

Հայտարարության մեջ աավում է. ««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով պատրաստվում է 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։

Կազմակերպությունների ցանկը, որոնց կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա;
«Ուրարտու»;
«Ալաշկերտ»;
«Արարատ»;
«Արարատ-Արմենիա»;
«Վան»;
«Վեստ Արմենիա»;
«Նոա»;
«Փյունիկ»;
«Շիրակ»:

Խնդրում ենք վերը նշված բոլորին արձագանքել հրապարակայնորեն առաջիկա օրերի ընթացքում»:

  • Կիսվել: