չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ունենք նախաձեռնություն՝ ձևավորել այլընտրանք այսօրվա իշխանությանը և պարտադրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը. Ալբերտ Բազեյան

Ունենք նախաձեռնություն՝ ձևավորել այլընտրանք այսօրվա իշխանությանը և պարտադրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը. Ալբերտ Բազեյան

Արցախը մենք չենք կարող համարել հավերժ կորած, Արցախը մեր հայրենիքն է, և մենք պետք է անպայման ազատագրենք Արցախը։ Արցախի անկախության օրը Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Նա նշեց, որ դրա համար նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։

Բազեյանը տեղեկացրեց, որ ունեն նախաձեռնություն՝ ձևավորել այլընտրանք այսօրվա իշխանությանը և կոչ արեց բոլոր առողջ ուժերին՝ միություններին, ՀԿ-ներին ու անհատներին միանալ իրենց։

«Պայմանական անվանումը՝ «Համահայկական միացյալ դաշինք» ձևավել և անհնազանդության կոչ անել ամբողջ Հայաստանով մեր ժողովրդին, պարտադրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռացումը և գործող ԱԺ-ի լուծարումը։ Կարճ ժամկետում ձևավորել ժամանակվոր անցումային կառավարություն, որը կիրականցնի արդար ԱԺ ընտրություններ»,-ասաց նա։  

Ինչ վերաբերում է իր հանդեպ հարուցված քրեական գործին, Բազեյանն ասաց, որ այն շինծու է։ «Իբրև թե Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ուզել եմ ոչնչացնել և բռնազավթել իշխանությունը, մենք իշխանափոխությունը պատկերացնում ենք ժողովրդի կամքով և միջոցով»,-ասաց նա։  

  • Կիսվել: