շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. նախարար

Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. նախարար

Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում, և ասեմ, որ ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 306

Արարատ՝ 943

Արմավիր՝ 467

Գեղարքունիք՝ 294

Լոռի՝ 315

Կոտայք՝ 1033

Շիրակ՝ 216

Սյունիք՝ 216

Վայոց ձոր՝ 108

Տավուշ՝ 158:

  • Կիսվել: