հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել. Հարությունյան

Դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել. Հարությունյան

Դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել, Օմարից մինչև Արաքս, հիմանակում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, Եղնիկներում, Մատաղիսում շատ ակտիվ մարտեր են եղել, ոչ շատ ակտիվ արևելյան ուղղությամբ է եղել, իսկ դարձյալ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում ու Ֆիզուլիի ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, նրանցն ավելի շատ է եղել, ինչպես միշտ՛՛,-վստահեցրեց նախագահը: 

՛՛Զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, նրանք անտարբեր են իրենց քաղաքացիների ճակատագրի հանդեպ, թողնում են հարյուրավոր դիակներ առաջնագծում՝ չմտահոգվելով իրենց զավակների ճակատագրով՛՛,-հավելեց նա:

Նախագահն ասաց, որ ունեն բազմաթիվ փաստեր այն մասին, որ Ադրբեջանը մարտական գործողությունները պլանավորել էր շատ վաղուց:

՛՛Ուզում եմ դիմել հայկական ԶԼՄ-ներին, որոնք մնչև իմ պաշտոնավարման 100 օրվա մասին հաշվետվություն ներկայացնելը պատվերով, վճարի դիմաց փորձել են իմ անձի, իմ կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, որովհետև ես ամենաշատը կարևորում էի մեր անվտանգությունը և իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը:

Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին, և ՛ նպատակը՝ ինչու են այդպիսի կեցվածք ընդունել: Ազգը կիմանա իրական դավաճաններին՛՛,-նշեց Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև պատերազմին Թուրքիայի մասնակցությանը և ասաց. ՛՛Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ, տարածաշրջանի նկատմամբ  և Հայաստանի նկատմամբ նրա վերաբերմունքը ձևավորվել է շատ երկար ժամանակ: Դա մենք հնարավորություն կունենանք հետագայում ավելի մանրամասն ներկայացնել՝ պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը՝ առաջիկա ժամանակահատվածում:

Ուզում եմ նշել, որ հիասթափվելու են, չի ստացվելու դա, որովհետև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հող հայրենին՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչու՛ Թուրքիան չի կարողանալու իրագործել իր նպատակները՝ Հարությունյանն ասաց. ՛՛Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը հասցրել է խոցել  9 հատ հակարակորդի տեխնիկա: Ունենք Արցախյան պատերազմի մասնակից, Ապրիլյանի մասնակից մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ հասցրել են հակառակորդի երեք հատ տեխնիկա առգրավել և օգտագորխել հակառակորդի դեմ: Խոսքը միևնույն մարդկանց մասին է, որոնք մասնակցել են և՛ առաջին պատերազմին, և՛ Ապրիլյան, և՛ այսօր են կռվոեւմ:

Որովհետև ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, վնաս հասցրել և վերջում պայթեցրել իրեն:

Որովհետև ունենք հայրենակից, որը ժամերի ընթացքում թողել է Եվրոպայում իր բարեկեցիկ կյանքը և եկել է կռվելու Արցախում:

Որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում և այդ նույն վարձկաններին պատուհաս չենք սարքում մեր գլխին ժամանակի ընթացքում:  

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և չի գրավվելու՛՛:

  • Կիսվել: