հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ուղիղ հարց եմ հնչեցնում ՀՀ իշխանություններին՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ուղիղ հարց եմ հնչեցնում ՀՀ իշխանություններին՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում. ԱՀ ԱԺ պատգամավոր

Երեկ եւ այսօր ՀՀ Խորհրդարանում հնչած հայտարարությունները բառի բուն իմաստով ահաբեկության մեջ են գցել Արցախի ժողովրդին։ Այս մասին այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺԿ խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Տպավորություն է, որ Արցախի ժողովրդին նստեցրել են դատապարտյալի աթոռին ու առանց փաստաբանի մեղադրանքներ են առաջադրում ու փորձում դատավճիռ կայացնել։ Մեղադրյալին անգամ թույլ չեն տալիս իր խոսքն ասել, իսկ մեղսագրվող արարքն այն է, որ ժողովուրդն ուզում է ապրել իր հայրենիքում՝ միջազգային բոլոր փաստաթղթերով մարդուն շնորհված իրավունքների ու ազատությունների հիման վրա՛՛։

Պատգամավորի խոսքով՝ երբեմն բացահայտ, երբեմն տողատակերում առկա իրողությունները ուղղակիորեն խոցում են պատերազմի, տեղահանության, անմարդկային զրկանքների միջով անցած հանրությանը, որն ՛՛անորոշությունների առերեսվելով՝ կառչել է այս մի բուռ մնացած Արցախին եւ որեւէ գնով չի պատրաստվում այն լքել՛՛։

Նա հավելեց. ՛՛Երկու հայկական տարբեր կառույցների, այդ թվում՝ խորհրդարանների միջեւ համագործակցության բացակայությունը մեզ՝ Արցախի խորհրդարանականներիս, զրկել է հնարավորությունից՝ տեղեկանալու կատարվող զարգացումներին եւ ազդելու գործողությունների վրա։

Որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամ՝ ուղիղ եւ հրապարակային հարց եմ հնչեցնում ՀՀ իշխանություններին՝ վարչապետի գլխավորությամբ․ քաղաքական ճարտասանությունների եւ աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք՝ ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում։ Արդյոք դա նշանակում է Արցախի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմու՞մ, արդյոք այսպես կոչված՝ ՛՛խաղաղության օրակարգը՛՛ Արցախը Ադրբեջանին բռնակցե՞լ է նշանակում։ 120 հազար արցախցիներ սպասում են այս հարցի պատասխանին՛՛:

  • Կիսվել: