երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թվայնացվել են 1988-1992 թթ․ Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված անձանց տվյալները

Թվայնացվել են 1988-1992 թթ․ Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված անձանց տվյալները

Ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։

 

Հնարավորություն է ստեղծվել շուրջ 130000 ընտանիքի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալ թվայնացված տարբերակով՝ արագ և մատչելի։

 

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործընթացի ավարտով լուծվում է ժամանակի ընթացքում մաշվող և ինքնաոչնչացող փաստաթղթերի խնդիրը։ Հնարավոր է դառնում այս կարևոր տվյալների շտեմարանները երկարաժամկետ և առավել արդյունավետ օգտագործել, ինչպես նաև արագ և ճշգրիտ տեղեկություններ ստանալու լուծում է առավել քան 30 տարի առաջ բռնի տեղահանված անձանց վերաբերյալ։

Թվայնացումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտային բոլոր ուղղություններում առաջնային օրակարգ է։

  • Կիսվել: