շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թուրքիայի կրթությասն նախարարն այցելել է օկուպացված Արցախ

Թուրքիայի կրթությասն նախարարն այցելել է օկուպացված Արցախ

Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևի ուղեկցությամբ այցելել է օկուպացված Արցախ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը եղել է երեք ավագ դպրոցներում՝ Շուշիում, Ֆիզուլիում և Աղդամում, «ծանոթացել ստեղծված ժամանակակից ուսումնական միջավայրին»։

Թեքինը «բարձր է գնահատել կրթական ենթակառուցվածքների արագ բարելավումը»։

Թուրքիան և Ադրբեջանը նաև մասնագիտական ​​և տեխնիկական կրթության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել թուրք նախարարի՝ Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ, որտեղ նա այցելել է նաև Արցախի պետական համալսարան, որն Ադրբեջանի իշխանությունները վերանվանել են Ղարաբաղի համալսարան։

Նշվում է նաև, որ կողմերը որոշել են Ղարաբաղում թուրքական դպրոց կառուցել, որի համար որպես հարմար վայր դիտարկում են Աղդամը:

  • Կիսվել: