հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան ԼՂ-ում հայերի դեմ կռվելու համար խոստացած գումարը չի վճարել. սիրիացի ահաբեկիչ

Թուրքիան ԼՂ-ում հայերի դեմ կռվելու համար խոստացած գումարը չի վճարել. սիրիացի ահաբեկիչ

Իրանցի լրագրողը հարցազրույց է անցկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմին մասնակցած սիրիացի ահաբեկչի հետ: Այս մասին տեղեկացնում է Infoteka24-ը:

Նշվում է, որ պրոթուրքական ահաբեկչական կազմակերպության անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է 2500 դոլար` հայերի դեմ պատերազմին մասնակցության համար, սակայն խոստումը չի կատարել:

Սիրիացի ահաբեկիչը նշել է նաև, որ երբ իրենք մոտենում էին իրանական սահմանին, իրանական զինված ուժերն իրենց ուղղությամբ հարվածներ էին հասցնում: Զինյալն ասել է, որ ԼՂ պատերազմին ադրբեջանական կողմից մասնակցել են հետևյալ խմբավորումները՝ ալ-Համզա, Սուլեյման Շահ, Սուլթան Մուրադ:

Սիրիացին նաև պատմել է. ՛՛Կա թուրք եղբայրների հետ աշխատանքի մեխանիզմ, և այն հետևյալն է. նա, ով սիրիական տարածքներից դուրս պայքարում է թուրքական բանակի հետ համատեղ՝ միայն ֆինանսական փոխհատուցում է ստանում, իսկ նա, ով մահանում է վերջիններիս հետ համատեղ սիրիական հողում մղվող պայքարում, իբրև փոխհատուցում իր ընտանիքին ապահովում է թուրքական քաղաքացիությամբ,նույնը վերաբերում է նաև Աֆրինում 2018 թ. գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց՛՛:

  • Կիսվել: