շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհերում զոհված ազատամարտիկի ընտանիքին պատկանող բնակարան է վերանորոգել

«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհերում զոհված ազատամարտիկի ընտանիքին պատկանող բնակարան է վերանորոգել

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն Արցախում իր գործունեությունը շարունակել է ավելի մեծ ակտիվությամբ` մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով Մարտունու շրջանի մի շարք համայնքներ` վերանորոգելով ու կառուցելով համայնքապետարաններ, բուժկետներ, զոհված զինծառայողների ընտանիքներին պատկանող բնակարաններ:

Այս անգամ հիմնադրամը վերանորոգել է Հերհեր համայնքի բնակիչ, 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Արարատ Գրիգորյանի ընտանիքին պատկանող բնակարանը: 
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը նշել է, որ որդին աշարհազորայինների կազմում մասնակցել է հայրենիքի պաշտպանության վեհ գործին ու անմահացել 2020թ. հոկտեմբերի 22-ին, «Բայդաղ» կոչվող տեղամասում։
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Հերոսի այրին` Արմենուհի Գրիգորյանը, կարևորեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի` հետպատերազմյան շրջանում Արցախի ու արցախցու կողքին կանգնելու պատրաստակամությունը։
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Տան վերոնորոգման ծրագիրը հիմնադրամին է ներկայացրել համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը: Փոխվել է տան տանիքը, տեղադրվել նոր սանհանգույց, վերակառուցվել է նաև կցակառույցը: Աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով, ինչի համար էլ շնորհակալ ենք «Թուֆենկյան» հիմնադրամին: Ուզում եմ, որ ծրագիրը շարունակական լինի, և բոլորն իրենց կողքին զգան բարի մարդկանց ներկայությունը: Այդպիսով Արցախն այս դժվարին իրավիճակից կարողանա դուրս գալ»,-նշել է Ա. Գրիգորյանը:
«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհերում զոհված ազատամարտիկի ընտանիքին պատկանող բնակարան է վերանորոգել
 
Բնութագրությունը հասանալի չէ«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Բեդյանն իր խոսքում ընդգծեց` կշարունակեն վերանորոգել 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորված զինծառայողների, բոլոր նրանց տները, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության չխնայեցին իրենց սեփական կյանքը:

  • Կիսվել: